Տուրչինովը հույս ունի կոմունիստներին այլևս երբեք չտեսնել խորհրդարանում
Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, թե հույս ունի, որ կոմունիստներին այլևս երբեք չի տեսնի խորհրդարանում, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Այսօր խորհրդարանի նիստի ընթացքում նա հայտարարել է Կոմունիստական կուսակցության լուծարման մասին: Խորհրդարանի խոսնակը տեղի ունեցածը պատմական իրադարձություն է որակել:
«Հույս ունեմ, որ այլևս երբեք Ուկրաինայի խորհրդարանում Կոմունիստական կուսակցություն չի լինի»,-ասել է նա:
Խորհրդարանի պատգամավորները լուրն ընդունել են բուռն ծափահարություններով:
Համաձայն օրենքի՝ խորհրդարանում խմբակցության լուծարումից հետո պատգամավորները կարող են աշխատել Ռադայում որպես անկախ պատգամավորներ կամ կարող են մտնել այլ խմբակցություններ ու պատգամավորական խմբեր:










