Ումա Թուրմանը նկարահանվել է ռուս ռեժիսորի ֆիլմում

00:30 • 24.07.14

Ումա Թուրմանը ռուս երիտասարդ ռեժիսոր Իվան Պետուխովի ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսուհուն: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով The Hollywood Reporter-ին:


Երիտասարդ ռեժիսորը հոլիվուդյան աստղին իր նախագծում նկարահանվելու հրավերի հնարավորությունը ստացել է սցենարիստների ամենամյա Jameson First Shot մրցույթում ունեցած հաղթանակի շնորհիվ:


«Նվեր» վերնագիրն ստացած ֆիլմում Թուրմանը մարմնավորել է գլխավոր հերոսուհուն՝ միսս Անդերսենին, ով առևտրի կենտրոնում նվերների փաթեթավորող էր աշխատում: Նա ծանոթանում է աճպարար Գրիմի հետ, ով ամբողջությամբ փոխում է նրա կյանքը:


Հարկ է նաև նշել, որ դերասանուհին խաղացել է հաղթող երեք ֆիլմում՝ Հենկո Ջեյի (Հարավային Աֆրիկա) և Ջեսիկա Վալենտինայի (ԱՄՆ) և «Նվերը», որոնց պրեմիերան տեղի կունենա հուլիսի 26-ին՝ Լոս Անջելեդում:
 

Ումա Թուրմանը նկարահանվել է ռուս ռեժիսորի ֆիլմում