ԱՄՆ-ն չեղարկել է դեպի Իսրայել թռիչքների արգելքը

09:37 • 24.07.14

ԱՄՆ-ի վարչակազմը դեպի Իսրայել ամերիկյան չվերթների արգելքի վերացման մասին որոշում է կայացրել, հայտնում է France-Presse-ը՝ վկայակոչելով վարչության հայտարարությունը:

 

«Մենք հանել ենք դեպի Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայան թռիչքների սահմանափակումները», - մեկնաբանել են կառույցում:

 

ԱՄՆ-ի օդագնացության ղեկավարությունը, սակայն, նաև նախազգուշացրել է, որ իրավիճակն Իսրայելում կարող է կտրուկ սրվել՝ Գազայի հատվածում զինված հակամարտության բերումով:

 

Ավելի վաղ դեպի Իսրայել իրենց չվերթների դադարեցման մասին էին հայտարարել մի շարք խոշոր ավիափոխադրողներ: