ԱՄՆ-ում կալանավորին մահապատժի ենթարկելը 2 ժամ է տևել

09:51 • 24.07.14

ԱՄՆ Արիզոնա նահանգում վտանգավոր հանցագործ Ջոզեֆ Վուդին մահապատժի ենթարկելու գործընթացը ձգվել է 2 ժամ, տեղեկացնում է Взгляд-ը:


Նրա փաստաբանները տեղեկացրել են, որ նա մահապատժի սենյակում մնացել է մոտ 2 ժամ՝ շնչահեղձ լինելով: Փաստաբանները տեղի ունեցածը Վուդի սահմանադրական իրավունքների կոպիտ խախտում են համարել՝ փորձելով դադարեցնել գործընթացն ու նրան հակաթույն ներարկել, սակայն չի հաջողվել:

 

Պաշտպանը նշել է, որ մահապատիժը պետք է իրագործվեր 10 րոպեի ընթացքում:

Վուդին մահապատժի էին դատապարտել 1989թ.-ին՝ երկու կնոջ սպանության համար:

 

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ-ում մահվան դատապարտված անձը չարչարվում է մահվանից առաջ: