85-ամյա կինը գողերին ստիպել է կքանստումներ կատարել

01:15 • 24.07.14

Հնդկաստանի Ռաթլամ քաղաքի 85-ամյա բնակչուհին դիմադրություն է ցույց տվել իր տուն ներթափանցած երկու ավազակին: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Daily Bhaskar-ին:


Մինչև իրավապահ մարմինների ժամանումը կինը պայքարել է հանցագործների դեմ, իսկ ոստիկանական բաժանմունքում մինչև հանցագործների ճանաչումը ստիպել է նրանց՝  կքանստում վարժանք կատարել:


Տուժողը իրավապահ մարմիններին հայտնել է, որ ամուսնու մահից հետո մենակ է ապրում, քանի որ չորս երեխաներն աշխատում են Մումբայ քաղաքում: Ավազակները արթնացրել են կնոջը, երբ փորձել են նրա տուն ներխուժել: Առաջին հերթին՝ նա դատարկ դույլ է նետել նրանց վրա, իսկ հետո նրանցից մեկի ձեռքից բռնել և փայտով ծեծի է ենթարկել:


Հարևանները, աղմուկը լսելով, ոստիկանություն են զանգահարել: Րոպեներ անց ավազակներին ձերբակալել են, իսկ տիկնոջը շնորհակալություն հայտնել խիզախություն ցուցաբերելու համար: