Միլանում կբացվի Ջորջիո Արմանիի թանգարանը

15:29 • 25.07.14

Հայտնի դիզայներ Ջորջիո Արմանին Միլանի իշխանությունների հետ արդեն ստորագրել է նոր ցուցասրահ բացելու վերաբերյալ համաձայնագիր։ Այն կգտնվի նորաձևության տան շտաբ-բնակարանից ոչ հեռու՝ Nestle-ի նախկին գործարանի տարածքում, գրում է buro247.ru-ն։

 

Իր պլանների մասին առաջին անգամ դիզայները հայտնել էր հունիսի վերջին Emporio Armani ցուցադրությունից հետո։ Այդ ժամանակ նա նշել էր, որ մտադիր է Armani Silos թանգարան բացել։

 

Թանգարանում մշտապես կներկայացվեն ոչ միայն դիզայների ստեղծած նկարների և հագուստների հավաքածուներ, այլև նրա գործընկերների աշխատանքները։ Արմանին չի մոռանում իր առաքելության մասին՝ օգնել սկսնակ տաղանդներին, և պատրաստվում է նրանց ազատ ցուցասրահ հատկացնել, նաև՝ կազմակերպել դասախոսություններ։
 

Միլանում կբացվի Ջորջիո Արմանիի թանգարանը