«Անորսալիները-3» ֆիլմը պրեմիերայից առաջ հայտնվել է համացանցում

15:51 • 25.07.14

Նախորդ տարիների և ներկայիս մարտաֆիլմերի հայտնի դերասանների մասնակցությամբ «Անորսալիները- 3» ֆիլմը (Expendables 3) հայտնվել է համացանցում, գրում է Газета.ru-ն։

 

Ընդամենը 12 ժամում BitTorrent.com-ի միջոցով այն ներբեռնվել է ավելի քան 100.000 անգամ՝ գրեթե «հիանալի» որակով։

 

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է օգոստոսի 15-ին։ «Անորսալիները-3»-ում նկարահանվել են Առնոլդ Շվարցենեգերը, Սիլվեստեր Ստալոնեն, Ուեսլի Սնայփսը, Ջեյսոն Սթեթհեմը, Ջեթ Լին, Ռենդի Կուտյուրը և ուրիշներ։
 

«Անորսալիները-3» ֆիլմը պրեմիերայից առաջ հայտնվել է համացանցում