Մյունխենցի հանգուցյալ հավաքորդի բնակարանում հայտնաբերվել են Դեգայի և Ռոդենի քանդակները

10:27 • 25.07.14

Հավաքորդ Կորնելիուս Գուրլիտի մյունխենյան բնակարանում հայտնաբերվել են ևս մի քանի արվեստի գործեր։ Այդ մասին հայտնել է աշխատանքային խումբը, որը զբաղվում է մոտ 3 ամիս առաջ մահացած Գուրլիտի կտավների հավաքածուի ուսումնասիրությամբ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

 

Մասնագետները Գուրլիտի բնակարանի մանրազննին ուսումնասիրությունից հետո հայտնաբերել են, մասնավորապես, 2 քանդակ։ Նախնական տվյալներով՝ խոսքն Էդգար Դեգայի և Օգյուստ Ռոդենի աշխատանքների մասին է։

 

Հիշեցնենք, որ Աուգսբուրգի դատախազությունը 2012թ. փետրվարի 28-ին Գուրլիտի բնակարանից առգրավել էր ընդհանուր առմամբ 1.280 կտավ, այն կասկածանքով, որ դրանցից շատերը ձեռք են բերվել ֆինանսական օրենսդրության խախտումներով։ Հայտնաբերված աշխատանքներում կան Պաբլո Պիկասոյի, Ռենուարի, Անրի Մատիսի, Ալբրեխտ Դյուրերի, Էմիլ Նոլդեի կորած համարվող կտավները։
 

Մյունխենցի հանգուցյալ հավաքորդի բնակարանում հայտնաբերվել են Դեգայի և Ռոդենի քանդակները