Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթն ամուսնացած զույգի կմարմնավորեն նոր ֆիլմում

11:59 • 25.07.14

Վաղուց արդեն քաղաքացիական ամուսինների կարգավիճակով ապրող Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնացած հանդես կգան նոր ֆիլում, որի մասին հայտնի էր դարձել օրերս, հայտնում է The Hollywood Reporter-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին:


Ըստ այդմ՝ «Ծովի մոտ» վերնագրով ֆիլմում նրանք ամուսնացած զույգի են մարմնավորելու:



Աղբյուրը կանխագուշակում է, որ միայն այս տեղեկությունը հազարավոր ամսագրային շապիկների նյութ կապահովի:
«Ծովի մոտը» Ջոլիի ու Փիթի առաջին աշխատանքը կլինի 2005-ի «Տեր և տիկին Սմիթներից» հետո, որի ժամանակ էլ, ի դեպ, ծանոթացել էին:



Նշվում է նաև, որ ֆիլմից Փիթն ավելի քիչ հոնորար կստանա, քան Ջոլին: «Չար կախարդում» իր վերջին աշխատանքի համար Ջոլին 20 մլն դոլար էր ստացել: Սակայն նոր աշխատանքի համար նրա հոնորարն ավելի քիչ կլինի:

 

 

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթն ամուսնացած զույգի կմարմնավորեն նոր ֆիլմում