8 հայտնի կտավ` վերստեղծված ամսագրերի ու թերթերի էջերից (լուսանկարներ)

23:03 • 25.07.14

Բրազիլացի արվեստագետ և լուսանկարիչ Վիկ Մունիսն օժտված է ինքնատիպ տաղանդով: Վերցնելով տպագրական թուղթ, ինչպես օրինակ՝  ամսագրերն ու գովազդային պաստառները կամ կատակերգական գրքերը, նա կարող է դրանցից արվեստի գործեր ստանալ:


Ինչպես ներկայացնում է Viralnova.com-ը` Ռիո դե Ժանեյրոյում և Նյու Յորքում գործող նկարիչն օգտագործում է հումք հանդիսացող այդ նյութերը՝ մանրամասնորեն վերստեղծելով արվեստի պատմության ամենահայտնի կտավների կրկնօրինակները: Նա կիրառում է անկանոն չափսեր ունեցող թղթի հազարավոր գծեր ու շերտեր` դրանք հավաքելով մեկ ամբողջական պատկերում:


Վերստեղծված պատկերները հաճախ կտավների տպավորություն են ստեղծում, իսկ թղթի ճմրթված ու անկանոն հատվածները վրձնի աշխատանքի հետքեր են հիշեցնում: Ստորև ներկայացնում ենք բրազիլացու որոշ աշխատանքներ:


«Ֆոլի-Բերժեր» բարը, Էդուարդ Մանե

Bar at Folies Bergères by Edouard Manet.

 

Էդգար Դեգա, «Թարխունի հյութ ըմպողը»

The Absinthe Drinker by Edgar Degas.


Էդգար Դեգա, «Լոգանքից հետո»

After the Bath by Edgar Degas.


«ԶԼՄ-ների ծովի եզերքում թափառողը», Կասպար Դավիդ Ֆրիդրիխ

Wanderer Above the Sea of Media by Caspar David Friedrich.


«Ամառը քաղաքում», Էդուրադ Հոփփեր

Summer in the City by Edward Hopper.


Վինսենթ Վան Գոգ, «Ցորենի արտը` կիպարիսներով»

Wheat Field with Cypresses by Vincent Van Gogh.


«Աստղազարդ գիշեր Ռոնայի վրա», Վինսենթ վան Գոգ

Starry Night by Vincent Van Gogh.


Պիեր Բոնար, «Սիեստա»

 

 Siesta by Pierre Bonnard.

 

8 հայտնի կտավ` վերստեղծված ամսագրերի ու թերթերի էջերից (լուսանկարներ)