Սեն Արևշատյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում

13:56 • 26.07.14

Անվանի գիտնական, հայագետ, ակադեմիկոս, փիլիսոփա, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արևշատյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա երկուշաբթի՝ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ ժամը 18 00-ից սկսած, այս մասին Tert.am –ին հայտնեց Մատենադարանի ներկայիս տնօրեն Հրաչյա Թամրազյանը:


Իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 29-ին Սեն Արևշատյանի մարմինը կտեղադրվի Գիտությունների ազգային ակադեմիայում, որտեղ ժամը 12-ից մինչև 14-ը ցանկացողները կարող են վերջին հրաժեշտն ու հարգանքի տուրք մատուցել անվանի գիտնականին:


Հիշեցնենք, որ Սեն Արևշատյանը շուրջ 25 տարի` 1982-2007 թվականներին եղել է Մատենադարանի տնօրենը, հեղինակ է ավելի քան 150 գիտական աշխատությունների, այդ թվում 30 մենագրությունների և բազմաթիվ հոդվածների, որոնք լույս են տեսել ոչ միայն Հայաստանում, այլև՝ Մոսկվայում, Փարիզում, Վարշավայում, Շտուտգարտում, Սանկտ Պետերբուրգում, Աթենքում, Կահիրեում և այլուր։ Դրանք վերաբերում են հիմնականում հայ հին և միջնադարյան փիլիսոփայության պատմությանը։

 

Սեն Արևշատյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում