3-ամյա ռուս թմբկահարը երաժիշտների նվագախումբ է «ղեկավարում» (տեսանյութ)

11:33 • 26.07.14

Ռուսաստանից երեք տարեկան տղան ցնցել է երաժշտական աշխարհը թմբկահարի իր անհավատալի ունակություններով, գրում է Daily Mail-ը: Նովոսիբիրսկից Լյոնյա Շիլովսկին գրավել է բոլորի ուշադրությունը Ռուսաստանի «Փառքի րոպե» տաղանդների շոուին ելույթ ունենալու ժամանակ: Այժմ նրա մասնակցությամբ տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցում:

 

Տաղանդավոր երեխան տեսանյութում «ղեկավարում» է մեծահասակ երաժիշտների նվագախումբը Ժակ Օֆենբախի «Օրփեոսը ստորգետնյա աշխարհում» ստեղծագործությունը նվագելիս: Համերգային հագուստով փոքրիկը նվագում է ստեղծագործությունն առանց թղթի: Երկրպագուներին չհիասթափեցնելով` նա շարունակում է սոլո ելույթ ունենալ` մեծահասակ երաժիշտների զարմացած հայացքների ներքո:

 

Տպավորիչ ելույթը տեղի է ունեցել փետրվարի 19-ին Նովոսիբիրսկում Առնոլդ Կացի նոր պետական համերգասրահում, չնայած տեսագրությունը միայն նոր է հայտնվել համացանցում:

 

3-ամյա ռուս թմբկահարը երաժիշտների նվագախումբ է «ղեկավարում» (տեսանյութ)