Պիկասոյի դուստրը փարիզյան թանգարանին կնվիրի նրա նկարն ու նոթատետրը

13:46 • 26.07.14

Իսպանացի աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի ավագ դուստր Մայա Վիդմայեր-Պիկասոն հայտարարել է, որ Փարիզում գտնվող իր հոր անվան թանգարանին կփոխանցի նրա նկարն ու նոթատետրը, գրում է РИА Новости-ն:

 

Վիդմայեր-Պիկասոն թանգարանին կփոխանցի 1908թ. արված կնոջ դիմանկար: Տվյալ իրադարձությունը նվիրված է վերանորոգումից հետո թանգարանի վերաբացմանը: Թանգարանն իր դռներն այցելուների համար կբացի հոկտեմբերի 25-ին:

 

«Այս նվիրատվությունը կապված է թանգարանի աշխատակիցներին աջակցելու ցանկության հետ, ովքեր մշակույթի նախարար Օրելի Ֆիլիպետիի հետ միասին արել են ամենը, որպեսզի թանգարանը կրկին բացվի»,- ասվում է նկարչի դստեր փաստաբանի հայտարարությունում:

Պիկասոյի դուստրը փարիզյան թանգարանին կնվիրի նրա նկարն ու նոթատետրը