Սանդրա Բալոքի ձգողականությունը. օսկարակիր դերասանուհին նշում է 50-ամյակը

14:30 • 26.07.14

Այսօր` հուլիսի 26-ին, օսկարակիր դերասանուհի Սանդրա Բալոքը նշում է ծննդյան 50-ամյակը:

 

«Օսկար» 82-րդ մրցանակաբաշխության ժամանակ նա մրցանակ է ստանում «Լավագույն դերասանուհի» անվանակարգում` «Անտեսանելի կողմը» ֆիլմի համար: Դրանից մեկ օր առաջ դերասանուհին արժանանում է «Ոսկե ազնվամորի» մրցանակին` որպես «Վատագույն դերասանուհի»`«Ամեն ինչ Սթիվի մասին» ֆիլմի համար: Այդպիսով՝ նա դառնում է առաջին դերասանուհին, ով այդ երկու մրցանակներին է արժանացել միևնույն տարում, գրում է РИА Новости-ն:

 

2005-ին Բալոքն ամուսնանում է հաղորդավար և մոտոցիկլետներ արտադրող Ջեսի Ջեյմսի հետ: 2010-ին զույգը որդեգրում է Լուիս Բարդո անունով մի տղայի: Նույն թվականին նրանք ամուսնալուծվում են: Այժմ Բալոքը միայնակ դաստիարակում է որդուն և հաջողությամբ նկարահանվում ֆիլմերում: Նա նկարահանվել է «Արագություն», «Քանի դեռ դու քնած էիր» և այլ ֆիլմերում։

 

 

Սանդրա Բալոքի ձգողականությունը. օսկարակիր դերասանուհին նշում է 50-ամյակը