Ջորջ Մայքլի ընկերները պնդում են, որ երգիչը մեկուսացել է ողջ աշխարհից

12:14 • 27.07.14

Բրիտանացի հայտնի երգիչ Ջորջ Մայքլի ընկերները անհանգստացած են այն փաստով, որ երաժիշտն արդեն տևական ժամանակ է՝ դուրս չի գալիս իր տանից ու ամբողջ աշխարհից մեկուցած կյանք է վարում։ 

Ինչպես նշում է Mirror-ը, Մայքլն այս տարվա մայիս ամսից ի վեր դուրս չի եկել Լոնդոնի հյուսիսային հատվածում գտնվող իր շքեղ առանձնատնից, ինչն անհանգստացնում է նրա մտերիմներին։

Ըստ քաջատեղյակ աղբյուրների, նա դադարել է խանութներ ու սրճարաններ գնալ, ինչը նախկինում նրա սիրելի զբաղմունքներից էր։ Բացի այդ, երգիչը, ով Twitter սոցկայքի ակտիվ օգտատեր է և ունի 566.000 հետևորդ, հունիսի 25-ից այս կողմ որևէ գրառում չի արել։
 

Ջորջ Մայքլի ընկերները պնդում են, որ երգիչը մեկուսացել է ողջ աշխարհից