Վրաստանի ներկայացուցիչը հաղթել է «Նոր ալիք» մրցույթում (տեսանյութ)
Երեկ լատվիական Յուրմալա քաղաքում ավարտվել է փոփ երաժշտության երիտասարդ կատարողների «Նոր ալիք» ամենամյա մրցույթը, որում այս տարի հաղթող է ճանաչվել Վրաստանի ներկայացուցիչ Նուցա Բուզալաձեն։
Ինչպես նշում է Вести-ն, հուլիսի 22-ին մեկնարկած մրցույթին այս տարի մասնակցել է աշխարհի 13 երկիր (Հայաստան, Գերմանիա, Վրաստան, Իսրայել, Իտալիա, Ղազախստան, Ղըրղզստան, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ) ներկայացնող 16 երիտասարդ կատարող։ Մեր ներկայացուցիչ Սոնա Ռուբենյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։
Նշենք, որ լավագույն 10-յակում ներառվել են նաև Ուկրաինան, Լիտվան, Ռուսաստանը, Իսրայելը, ԱՄՆ-ն ու Ղազախստանը։
Ստորև ներկայացնում ենք մրցութային վերջին օրը Վրաստանի ներկայացուցիչի ելույթը.










