Գրիգորի Լեպսը Յուրմալայում գումար է հավաքել Ժաննա Ֆրիսկեի բուժման համար

10:19 • 28.07.14

Հայտնի երգիչ Գրիգորի Լեպսն այս տարի չի մասնակցել «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի համերգային ծրագրին։ Այնուամենայիվ, նա այդ օրերին ժամանել է Յուրմալա՝ հուլիսի 28-ին «Ձինտարի» սրահում մեծ մենահամերգի, ինչպես նաև իր ընկերների համար համերգ տալու համար, գրում է Комсомольская правда-ն։

 

Մասնավոր համերգը սկսվել է երեկոյան ժամը 11։00-ին և շարունակվել մինչև ուշ գիշեր։ Այդ գիշեր երգչի հետ հանդես են եկել երգչուհիներ Լայմա Վայկուլեն, Քեթի Տոպուրիան և Անի Լորակը։ Սակայն մեկ այլ երգչուհի է զբաղեցրել Լեպսի մտքերն այդ երեկո։


«Ես ունեմ մի ընկերուհի մեր շոու-բիզնեսում։ Ցանկանում եմ նրա մասին մի քանի խոսք ասել։ Նրա անունն է Ժաննա Ֆրիսկե։ Նա լուրջ խնդիրներ ունի, և լավ կլինի գրպանից հանել որևէ բան՝ օգնելու համար։ Ահա ես արեցի։ Եթե մեզանից յուրաքանչյուրն այդպես անի, ես պարզապես երջանիկ կլինեմ։ Եվ նրան կօգնենք։ Շնորհակալություն»,- ասել է Լեպսը համերգի ընթացքում։

 

Նրա խոսքերն ընդունել են ծափահարություններով, և միջոցառմանը ներկա գործարարները կատարել են իրենց նվիրատվությունները։ Համերգի վերջում բավականին մեծ գումար է հավաքվել, որը կհատկացվի Ժաննա Ֆրիսկեի բուժման համար, ով պայքարում է քաղցկեղի դեմ։

 

Գրիգորի Լեպսը Յուրմալայում գումար է հավաքել Ժաննա Ֆրիսկեի բուժման համար