Իգոր Կրուտոյը կարող է փակել Յուրմալայում անցկացվող «Նոր ալիք» մրցույթը
Ռուսաստանցի երգահան Իգոր Կրուտոյը կարող է փակել Յուրմալայում «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթը, որի ժյուրիի նախագահն է, հայտնում է Delfi-ն:
Մրցույթի շուրջ եզրափակիչ մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել է, որ չի ցանկանում հեռանալ Լատվիայից, սակայն նրա համբերությունը հատնում է:
Կրուտոյն ասել է, թե արդեն 10 զանգ է ստացել տարբեր ռուսաստանցի նահանգապետներից, ովքեր առաջարկում են մրցույթը Յուրմալայից այլ վայրեր տեղափոխել: Առայժմ, սակայն, տարբերակներից ոչ մեկը չի դիտարկվում:
Կրուտոյն ասել է, որ ինքը մեկ անգամ է «թքում»՝ նկատի ունենալով Յուրմալային հրաժեշտ տալու հավանականությունը:
Այս տարի «Նոր ալիք» մրցույթը սկսվել էր ռուսաստանցի երգիչներ Իոսիֆ Կոբզոնի, Վալերիայի, Օլեգ Գազմանովի դեմ պատժամիջոցներից:










