Նյու Յորքում նկարիչները գունազարդել են 40 մերկ մոդելների մարմիններ (լուսանկարներ)
Նյու Յորքում նկարիչները հանրության աչքի առաջ գունազարդել են 40 մերկ մոդելների մարմիններ՝ Bodypainting Day (Մարմինների գունազարդման արվեստի օր) միջոցառման շրջանակում, գրում է РИА Новости-ն։
Ակցիայի գաղափարն Էնդի Գոլուբինն է, ով պատմել է, որ Նյու Յորքը դարձել է միակ քաղաքը, որտեղ իրեն թույլատրել են անցկացնել նման միջոցառում։
2011-ին Գոլուբը և նրա մոդել Զոի Ուեսթը փորձել են նման նախագիծ իրականացնել Թայմս սքուերում (հրապարակ Մանհեթենի կենտրոնական մասում), սակայն ձերբակալվել են տեղի իշխանությունների կողմից։ Դատալսումներից հետո քաղաքը ստիպված է եղել մոդելին 15.000 դոլար վճարել, քանի որ Նյու Յորքում հրապարակային մերկացումն օրինական է, սակայն միայն այն դեպքում, եթե անհրաժեշտ է որևէ ցուցադրության, շոուի կամ ներկայացման համար։
Այս անգամ նկարիչը շոուի անցկացումից առաջ ստացել է քաղաքապետարանի թույլտվությունը։ Ակցիայից հետո մոդելները քայլել են Բրոդվեյով, այնուհետ վերադարձել Թայմս սքուեր՝ ֆոտոսեսիայի համար։

























