Մահացել է «Երաժիշտը» ֆիլմի դերասան Փիթեր Մարկվարդտը
ԱՄՆ-ում 50 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Փիթեր Մարկվարդտը, հայտնում է gazeta.ru-ն՝ The Hollywood Reporter-ին հղումով: Ինչպես հայտնել է Տեխաս նահանգի Օստին քաղաքի դիահերձարանի աշխատակիցը, Մարկվարդտը մահացել է դեռ հուլիսի 19-ին:
Մահվան պատճառները և այլ մանրամասներ հայտնի չեն:
Փիթեր Մարկվարդտի խաղացած առաջին դերը եղել է Ռոբերտ Ռոդրիգեսի «Երաժիշտը» ֆիլմում (1992թ.). նա խաղացել է նարկոբարոն Մոկոյի դերը:
Բացի այդ, նա նկարահանվել է նաև Ռոդրիգեսի «Հուսահատվածը» (1995թ.), «Լրտեսների երեխաները- 3. խաղը վերջացած է» (2003թ.) ֆիլմերում: Վերջին տարիներին դերասանը հիմնականում ձայնագրվում էր համակարգչային խաղերում:










