Ալբանիայի Կենտրոնական բանկից 5 մլն եվրո են գողացել
Ալբանիայի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ մոտ 713 միլիոն ալբանական լեկ (5 միլիոն եվրո) են գողացել գանձարանի շենքից, հաղորդում է Associated Press-ը:
Ալբանիայի բանկը չորեքշաբթի հայտնել է, որ գումարը գողացվել է ժամանակի ընթացքում: Բանկը հավելյալ մանրամասներ չի ներկայացրել:
Երկրի իշխանությունները ձերբակալել են բանկի երկու աշխատակցի՝ փողերի գողացման կասկածանքով: Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նրանցից մեկն արդեն խոստովանել է, որ գումար է գողացել աստիճանաբար՝ վերջին չորս տարվա ընթացքում: Դրամական միջոցների մեծ մասը նա ծախսել է ազարտային խաղերի վրա:
Ալբանիայի բանկը վերահսկում է գների կայունությունը ողջ երկրի տարածքում և վերահսկում է 16 մասնավոր բանկի:










