ՀՀ–ում ռուսական ռազմակայանի 300 հետախույզներ լեռնային վարժանքներ են անցկացնում
Հայաստանի ռուսական ռազմակայանի ավելի քան 300 հետախույզներ ՀՀ պաշտպանության նախարարության «Փամբակ» ալպինիստական բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում հուլիսի 30-ին հատուկ մարտավարական վարժանքների ընթացքում պետք է սովորեն հաղթահարել լեռնային գետերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս պարապմունքներն անցկացվում են զորամիավորման հետախուզության պետի և լեռնային պատրաստության հրահանգիչների ղեկավարությաբ:
Մասնագետների պատրաստման առանձնահատկությունը 1,5 ամսվա ընթացքում մշտապես լեռնային անտառապատ տեղանքում գտնվելն է՝ ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա և Ցելսիուսի ավելի քան +45 ջերմաստիճանի շոգ կլիմայի պայմաններում:
Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի լեռնային գետով տեխնիկապես առավել բարդ՝ ծանծաղուտով և ճաղաշարով լողալով անցումներին:










