Օնտարիոյում մեկնարկել է մեղուներով պատվելու ամենամյա մրցույթը (լուսանկարներ)
Օնտարիոյում մեկնարկել է Clovermead Bee Beard Competition ամենամյա մրցույթը, որի շրջանակներում խիզախ մասնակիցներն իրենց մարմինը պատում են հազարավոր մեղուներով։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, այս տարի մրցույթին մասնակցում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք, ովքեր բաժանվել են 4 խմբի։
Ըստ մրցույթի կանոնների՝ մասնակիցները պետք է թույլ տան մեղուներին գլխից մինչև գոտկատեղ ծածկել իրենց։ Նրանք պետք է փորձեն այդ վիճակով պարել հադիսատեսի առաջ, ինչպես նաև, հնարավորության սահմաններում, իրենց մարմինը պատած մեղուներին հետաքրքիր ձև տան։
Միայն այս ամենից հետո հանդիսատեսն ու ժյուրին ընտրում են հաղթողին։ Նշվում է, որ մրցույթից ստացված ողջ հասույթը տրամադրվում է բարեգործությանը։
















