Ջասթին Բիբերն ու Օռլանդո Բլումը վիճել են Միրանդա Քերի պատճառով (տեսանյութ)
Իսպանական Իբիցայի ռեստորաններից մեկում վեճ է տեղի ունեցել դերասան Օռլանդո Բլումի և երգիչ Ջասթին Բիբերի միջև, հայտնում է Лента-ն։
Միմյանց չհանդուրժող Բլումը և Բիբերն ընթրել են տարբեր սեղանների շուրջ։ Ականատեսների վկայությամբ՝ երգիչը վիրավորական է արտահայտվել դերասանի նախկին կնոջ՝ թոփ-մոդել Միրանդա Քերի հասցեին։ Նա կամաց ասել է Բլումին՝ «Նա լավիկն էր»՝ ակնարկելով, որ ինքը Քերի հետ ինտիմ կապ է ունեցել։ Դերասանը հարձակվել է երգչի վրա։
Վեճը նկարահանել է ականատեսներից մեկը։ ԶԼՄ-ները հայտնում են, որ ներկաներն ուրախացել են, երբ Բլումը հարվածել է Բիբերին։
Երկու հայտնիների միջև հարաբերությունները լարվել էին դեռևս 2012-ին, երբ Բիբերին նկատել են նորաձևության ցուցադրություններից մեկի կուլիսներում, որին մասնակցել է նաև Քերը։ Իսկ քանի որ 2013-ին Բլումը և Քերն ամուսնալուծվել են, մամուլում խոսում էին այն մասին, որ Բիբերի հետ պատմությունն իր բացասական հետևանքն է ունեցել ամուսինների հարաբերությունների վրա։ Ամուսնալուծությունից հետո Բլումին նկատել են ժամանակ անցկացնելիս երգչուհի Սելենա Գոմեսի՝ Բիբերի նախկին ընկերուհու հետ։










