ԵՄ-ն 8 անձի և 3 կազմակերպության ներառել է ՌԴ-ի պատժամիջոցների ցանկում

18:45 • 30.07.14

ԵՄ խորհուրդը հայտարարել է ՌԴ-ի  պատժամիջոցների ցանկում ևս 8 մարդու և 3 ընկերության ներառելու մասին: Այդ կերպ ԵՄ-ի սև ցուցակում հայտնված մարդկանց թիվը հասել է 95-ի: Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը:

ԵՄ-ի խորհուրդը նաև լրացուցիչ սահմանափակող միջոցառումներ է ձեռնարկել Ղրիմի և Սևաստոպոլի դեմ՝ ներդրումների ոլորտում:


ԵՄ-ն արգելել է նոր ներդրումները Ղրիմի և Սևաստոպոլի նախագծերում՝ ներառյալ տրանսպորտի, ենթակառուցվածքների, հեռահաղորդակցության, էներգետիկայի և նավթի, գազի, հանքանյութերի արդյունահանման ոլորտները:


Պատժամիջոցները հաստատվել են «գրավոր գործընթացների» միջոցով (առանց ԵՄ-ի խորհրդի նախարարների հանդիպման) և ուժի մեջ կմտնեն այսօր՝ ԵՄ-ի պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո:


«ԵՄ խորհուրդը նոր առևտրային և ներդրումային սահմանափակումներ է մտցրել Ղրիմի և Սևաստոպոլի համար: Այդ միջոցառումները ներառում են նոր ներդրումների արգելք»,-ասված է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ եվրոպական աղբյուրը ИТАР-ТАСС գործակալությանը հայտնել է, որ արտերկրյա կապիտալի մասնակցությունը գործող նախագծերին կշարունակվի:

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին հայտարարել էր նաև ԱՄՆ-ն: