Սողանքային փլուզում Հնդկաստանում. ավելի քան 100 մարդ կարող է արգելափակված լինել գետնի տակ
Հնդկաստանի կենտրոնական մասում սողանքային փլուզում է տեղի ունեցել, և ավելի քան 100 մարդ կարող է արգելափակված լինել գետնի տակ, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Արտակարգ.պատահարը տեղի է ունեցել Մահարաշտրա նահանգում: Փլուզման հետևանքով քանդվել է մոտ 40 տուն: Սողանքի պատճառ են դարձել տարածաշրջանում տեղացած անձրևները:
Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացվում: Հերթապահում են շտապօգնության խմբերը:










