Չեխիան և Սլովակիան կվերստեղծեն Made in Czechoslovakia բրենդը

15:12 • 30.07.14

Չեխիայի արտահանման ու Սլովակիայի Eximbanka բանկերը համաձայնագիր են ստորագրել՝ խորհրդային տարիներին մեծ ճանաչում ունեցող Made in Czechoslovakia ապրանքանիշի վերստեղծման վերաբերյալ։

 

Ինչպես նշում է Euromag-ը, արդյունքում այդ բրենդը հնարավոր կլինի օգտագործել արտաքին շուկաներում։ Սոցիալիզմի տարիներին այս ապրանքանիշը լավ հեղինակություն է ունեցել ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև՝ Արևմուտքում։ Ուստի տրամաբանական է, որ այժմ Չեխիան ու Սլովակիան ցանկանում են այն օգտագործել արտահանման բնագավառում։

 

Աղբյուրը նշում է, որ ապրանքանիշը կարող է օգտագործվել զենքի, հաստոցների ու արդյունաբերական այլ սարքավորումների արտահանման համար։ Ըստ Euromag-ի՝ Made in Czechoslovakia-ն կարող է մեծ հաջողություն ունենալ այն երկրներում, որտեղ դեռևս տեղյակ չեն 2 պետությունների բաժանման մասին։