Համացանցում է հայտնվել Ուկրաինայի սահմանին տեղակայված ռուսական զորքերի տեղադիրքը պատկերող քարտեզը

19:56 • 30.07.14

Համացանցում քարտեզ է հայտնվել, որը պատկերում է ՌԴ զորքերի տեղադիրքը ռուս-ուկրաինական սահմանին, որը ներկայացրել է slovoidilo պորտալը:


Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը՝ պորտալը, մասնավորապես, տեղեկացնում է, որ Ուկրաինայի հյուսիսարևելյան սահմանին ընդհանուր առմամբ՝ կենտրոնացած է 2000 զրահատեխնիկա, իսկ զինծառայողների թվաքանակը գերազանցում է 20000-ը: ՌԴ-ի հետ սահմանին Դոնեցկի շրջանի կողմից ավելի քան 150 տանկ, 1000 միավոր այլ զրահատեխնիկա և 500 միավոր հրետանային համակարգ է տեղակայված:


Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է զորքերը մոտեցնել ուկրաինական սահմանին և ամրապնդում է իր դիրքերը:


Հիշեցնեք, որ ավելի վաղ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը հայտնել է, որ ՌԴ Զինված ուժերը շարունակում են ռուս-ուկրաինական սահմանի մոտ տեղակայված ստորաբաժանումների վերատեղակայումը: