Պետդեպի խոսնակը ճեպազրույցի է գնացել առանց մի կոշկի (տեսանյութ)
ԱՄՆ-ի պետդեպի խոսնակ Ջենիֆեր Փսակին լրագրողների հետ ճեպազրույցին ներկայացել է առանց կիսաճտքավոր կոշկի մի զույգի, հայտնում է Лента-ն։
Մամուլի քարտուղարի արտառոց տեսքը հավաքված լրագրողների մոտ հարցեր չի առաջացրել, իսկ ինքը՝ Փսակին, որևէ մեկնաբանություն չի արել այդ առիթով։
Աղբյուրը հավելում է, որ Փսակին 2013թ.-ից զբաղեցնում է Պետդեպի մամուլի քարտուղարի պաշտոնը, իսկ նախքան այդ նա եղել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը։
Ռուսաստանում Փսակին ճանաչում է ձեռք բերել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր վիճահարույց արտահայտությունների շնորհիվ։










