Թուրքիան պատրաստ է բուժել ծանր հիվանդ ղրիմցի թաթարներին
Թուրքիայի առողջապահության նախարարության հիվանդանոցներում ղրիմցի թաթարները կարող են անհրաժեշտ բուժում ստանալ, գրում է korrespondent.net-ը:
Ծանր հիվանդ 12 ղրիմցի թաթարներ, որոնցից 5-ը երեխաներ են, կարող են բուժվել Թուրքիայի առողջապահության նախարարության հիվանդանոցներում:
«Մեր հիմնական առաջնահերթությունը մեր եղբայր ղրիմցի թաթարների անվտանգությունն ու բարեկեցությունն է: Եղբայրական ժողովրդի այդ դժվարին կացության մեջ թուրքական պետության պարտականությունն է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել նրանց բարօրության համար»,-ասված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ստամբուլում բուժում ստացող 12 ղրիմցի թաթարներից 5-ը երեխաներ են, որոնք հուլիսի 28-ին բուժվելու են եկել ընտանիքների հետ:
Բացի այդ, ևս 7 հիվանդներ փաստաթղթերի ձևակերպումից հետո կբուժվեն Թուրքիայի հիվանդանոցներում:










