ԱՄՆ-ում 2 կին հրաշքով ողջ են մնացել գնացքի տակ ընկնելուց հետո (տեսանյութ)

11:31 • 30.07.14

ԱՄՆ-ում 2 կին հրաշքով ողջ են մնացել երկաթուղային կամրջի վրա թակարդի մեջ հայտնվելուց հետո:

 

Տեսանյութում երևում է, թե ինչպես են կանայք հուսահատ վազում ածուխ տեղափոխող 14 000 տոննայանոց գնացքի առջևից: Դեպքը տեղի է ունեցել Ինդիանայում 24 մետր բարձրությամբ և մոտ 150 մետր երկարությամբ նեղ կամրջի վրա:

 

Հուլիսի 10-ի առավոտյան ժամը 7-ին նկարահանված տեսանյութն Ինդիանայի երկաթգծային ընկերությունը միայն նոր է հրապարակել, գրում է Sky News-ը:

 

Կանանցից մեկը վազելու ընթացքում ընկնում է, մինչ գնացքն անդադար ազդանշան է տալիս և փորձում արգելակել: Երկրորդ կինը փորձում է օգնել նրան, բայց արդեն չափազանց ուշ է լինում, և նա իրեն նետում է երկաթգծերի վրա և սպասում գնացքին: Տեսանյութը, որը նկարահանվել է վարորդի խցիկից, այնուհետ ցույց է տալիս, թե ինչպես են կանայք անհետանում գնացքի տակ, որը վերջապես մի քանի մետր գնալուց հետո կանգնում է:

 

Անհավատալիորեն կանայք այս դեպքի հետևանքով չեն տուժել: Ավելին՝ գնացքի կանգնելուց հետո նրանք ոտքի են կանգնել և հեռացել: