Երևան-Սևան ավտոճանապարհին «Հյունդայի էլանտրան» գլորվել է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
Հուլիսի 30-ին` ժամը 04:43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` Չարենցավան քաղաքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր են մեկնել 6 հրշեջ-փրկարար և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Հրազդան-Երևան հատվածի 35-րդ կմ-ում «Հյունդայի էլանտրա» մակնիշի 90 ZV 888 ավտոմեքենան (վարորդ` Ս. Պ., 28 տ., ք. Երևան) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորը (մոտ 50մ), ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Հրշեջ-փրկարարները վարորդ Ս. Պ.-ին (ծնվ.1986 թ.), ուղևորներ Բ. Գ.-ին (ծնվ.1986 թ., ք. Երևան ), մոտ 35 տարեկան մի կնոջ և ուղևորներից մեկի դին (անձը չպարզված, մոտ 35 տարեկան) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են Երևանի «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։29-ին, մարվել` 05։41-ին:










