Հալեպում երեկվա պայթյունների հետևանքով հայ զոհերի թիվը հասել է 4-ի

08:38 • 31.07.14

Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքի հայաբնակ Նոր գյուղ թաղամասում երեկ գրանցված հրասանդի արկի պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է: Մահացել է նաև երեկ զոհված Ազնիվ Արուշյանի քույրը՝ Արաքսի Խաչատուրյան-Արուշյանը:


Երեկ հաղորդվել էր, որ հայուհի է զոհվել նաև քաղաքի Ճալլա թաղամասում հրասանդի արկի պայթյունի պատճառով: Զոհվածը Սոնա Բալըքյանն էր:


Նոր գյուղի հայկական Սուրբ երրորդություն (Զվարթնոց) եկեղեցու մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել էին Ժուլիեթ Խաչատուրյանը, Գևորգ Թաշճյանը, Հակոբ Հակոբյանը և Գևորգ Գալեմքերյանը:


Վերջինս ավելի ուշ հիվանդանոցում մահացել էր: