Anonymous-ը խափանել է «Մոսսադի»՝ Իսրայելի գաղտնի ծառայության կայքը

13:30 • 31.07.14

Anonymous միջազգային հաքերական խմբավորումը խափանել է «Մոսսադի»՝ Իսրայելի գաղտնի ծառայության կայքը, հայտնում է Russia Today-ը: «Մոսսադի» կայքը խափանվել է Գրինվիչի ժամանակով 00:40-ին և չի գործել աղբյուրի կողմից այսօր նյութը պատրաստելու պահի դրությամբ:

 

Anonymous-ն այդ կերպ իր բողոքն է հայտնել Գազայում արդեն մոտ մեկ ամիս Իսրայելի կողմից անցկացվող ռազմական գործողության առիթով:

 

Հաքերների կողմից այս գործողությունը ստացել է «Եգիպտոս գործողություն» անվանումը:

 

Մինչ այդ նույն խմբավորումը թիրախ էր դարձրել մի շարք կազմակերպությունների, որոնց մեղադրում են Գազայում «ցեղասպանության» համար:

View image on Twitter