Ֆրանսուհուն անտուն կատուներին կերակրելու համար տուգանել են 500 եվրոյով

00:57 • 31.07.14

Ֆրանսիայում անտուն կատուներին կերակրող տարեց կնոջը տուգանել էն 500 եվրոյով: Ինչպես հայտնում է Euromag-ը՝ տարեց ֆրանսուհին ստիպված է վճարել սահմանված տուգանքը, թեև իր արարքը վերջինս հանցագործություն չի համարում:


«Քաղաքացիական բարության դրսևորումը», ինչպես ինքը՝ կինն է բնութագրել իր արարքը, դատարանը գնահատել է որպես հասարակության համար վտանգավոր գործողություն:


Ֆրանսիայի օրենսդրության համաձայն՝ արգելվում է փողոցային կենդանիների նկատմամբ երկարատև և կրկնվող օգնությունն ու խնամքը:


Արդարադատությունը փաստարկում է տվյալ սահմանափակումը նրանով, որ կենդանիները արագ են հիշում այն վայրը, որտեղ իրենց կերակրում են, և հավաքվում են այնտեղ ամբողջ խմբերով, ինչը կարող է վտանգավոր լինել շրջապատողների համար, քանի որ դրանցից շատերը կարող են տարբեր հիվանդությունների վարակակիր լինել: