Հնդկաստանում սողանքի հետևանքով զոհվել է 19 մարդ, 140-ի ճակատագիրը դեռ անհայտ է
Հնդկաստանում սողանքի հետևանքով 19 մարդ է զոհվել, իսկ առնվազն 140-ը դեռ կարող են փլվածքի տակ լինել:
Սողանքը տեղի էր ունեցել երեկ՝ Հնդկաստանի կենտրոնական նահանգներից մեկում:
«Մենք կարողացել ենք դուրս բերել 19 մարմին: Մենք ենթադրում ենք, որ դեռևս 140 մարդ կարող է գտնվել հողի տակ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թաղվել են 44 տներ»,-հայտարարել է տեղական բժշկական գերատեսչություններից մեկի ղեկավարը:










