Իսրայելը կոչնչացնի գրոհայինների թունելների ցանցը՝ անկախ բանակցություններից. Նեթանյահու
Իսրայելը կոչնչացնի Գազայի հատվածում գրոհայինների թունելների ցանցը՝ անկախ զինադադարի վերաբերյալ բանակցություններից։ Նման հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կառավարության նիստից առաջ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
«Այս պահին մենք չեզոքացրել ենք տասնյակ ահաբեկչական թունելներ։ Մենք մտադիր ենք ավարտել այդ աշխատանքը, կարևոր չէ՝ կդադարեցվի կրակը, թե ոչ։ Ես ոչ մի դեպքում չեմ համաձայնի զինադադարի մասին առաջարկին, որը թույլ չի տա բանակին ավարտել այդ կարևորագույն խնդիրը»,- ընդգծել է Նեթանյահուն։
Չորեքշաբթի երկրի անվտանգության կաբինետը 5 ժամ քննարկել է հուլիսի 8-ին սկսված «Պաշտպանության սահման» գործողության շարունակության տարբերակները և որոշել է շարունակել հարվածներ հասցնել «Համաս» շարժման թիրախներին՝ ահաբեկչական թունելների ցանցի չեզոքացման նպատակով:










