Բրիտանացի կենդանաբանը կանխատեսել է շիմպանզեների և գորիլլաների մոտալուտ ոչնչացումը
Մարդանման կապիկները կանհետանան Երկրի երեսից մի քանի տասնամյակի ընթացքում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը:
Կենդանաբան Ջեյն Գուդոլը ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ միայն վերջին 50 տարվա ընթացքում շիմպանզեների քանակը 2 մլն-ից 300.000-ի է հասել:
«Եթե մենք որևէ բան չփոխենք, ապա նրանք իսպառ կանհետանան»,-նշել է 80-ամյա գիտնականը:
«Մենք մեզ շիզոֆրենիայով հիվանդների նման ենք պահում՝ ունենալով բարձր ինտելեկտ՝ կարծես թե մոռանում ենք բնության հետ ներդաշնակ ապրելու հնարավորության մասին: Եթե մենք կորցնենք կապիկներին, ապա դա տեղի կունենա տրոպիկական անտառների անհետացման պատճառով»,-ավելացրել է կենդանաբանը:
ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ 2030 թվականին Աֆրիկայի բնակավայրերում բնակվող 90% և Ասիայի տարածքներում բնակվող 99% մեծ կապիկների ոչնչացման պատճառ կարող է հանդիսանալ մարդկային քաղաքակրթությունը, մասնավորապես՝ ենթակառուցվածքների զարգացումը, անտառհատումները, լեռնահանքային հանքանյութերի, նավթի և գազի արդյունահանումը:










