Կոտայքի մարզում վրաերթի են ենթարկել 3 կովերի (լուսանկարներ)

11:52 • 31.07.14

Այսօր առավոտյան ժամը 8.00-ի սահմաններում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի են ենթարկել 3 կովի: 2 կովերը տեղում սատկել են, իսկ մյուսը ստացել է վնասվածքներ։ 

shamshyan.com կայքի տեղեկություններով՝ Ваз 21112 մակնիշի 27 ՕՕ 007 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բալահովիտ գյուղի բնակիչ, 27-ամյա Բագրատ Հակոբյանն է։