Ուկրաինայի խորհրդարանը չի ընդունել Յացենյուկի հրաժարականը
Ուկրաինայի Գերագույն ռադան հավանություն չի տվել վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականին:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականի օգտին է քվեարկել նիստերի դահլիճում գրանցված 311 պատգամավորներից ընդամենը 16-ը, հաղորդում է УНИАН-ը:
Մասնավորապես՝ Յացենյուկի հրաժարականի օգտին է քվեարկել երկու պատգամավոր «Ռեգիոնների կուսակցությունից» և 14 անկախ պատգամավոր:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է պետական բյուջեում և հարկային օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունները:










