Ռուսաստանն արգելել է ուկրաինական հյութերի, մանկական սննդի ներմուծումը

11:53 • 31.07.14

Ռուսաստանն արգելել է Ուկրաինայից հյութային արտադրանքի, այդ թվում՝ մանկական սննդի ներմուծումը, հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայության կայքի հայտարարությունը:

 

Պատճառն այն է, որ ուկրաինական հյութային արտադրանքը չի անցնում պետական գրանցում՝ Մաքսային միության տեխնիկական ռեգլամենտների պահանջներին համապատասխանելու առումով:

 

Կառույցից հայտնում են, որ միևնույն ժամանակ պիտակների վրա տեղադրված է եղել Մաքսային միության շուկայի համար շրջանառության միասնական նշան: