ԱՄՆ-ում փոքր ինքնաթիռն ընկել է առևտրի կենտրոնի կայանատեղիում

09:36 • 31.07.14

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում մեկ շարժիչով ինքնաթիռն ընկել է առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

Mooney M-20L ինքնաթիռը թռիչքի ժամանակ բախվել է գովազդային վահանակին, ինչից հետո ընկել է ավտոկայանատեղիում:

 

Միջադեպի հետևանքով զոհվել է ինքնաթիռի միակ՝ 80-ամյա ուղևորուհին, իսկ 52-ամյա կին օդաչուն հոսպիտալացվել է: Նրա վիճակը գնահատվում է ծանր: