Ստրասբուրգի դատարանը ՌԴ-ին պարտավորեցրել է 1, 86 մլրդ եվրո վճարել «ՅՈւԿՕՍ»-ի նախկին սեփականատերերին

12:55 • 31.07.14

Ստրասբուրգում մարդու իրավունքների եվրոպական դատարանը ռուսական «ՅՈւԿՕՍ» նավթային ընկերության նախկին բաժնետերերին նշանակել է 1,86 միլիարդ եվրոյի փոխհատուցում՝ Ռուսաստանի դեմ նրանց բողոքի հարցով, որը քննվել է դեռևս 2011 թվականին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Հայցվորներն ի սկզբանե պահանջել են 98 միլիարդ դոլար:

 

Որոշումը վերջնական չէ և կարող է բողոքարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում, կողմերից մեկի կողմից, երեք ամսվա ընթացքում:

 

Օրերս Հաագայի արբիտրաժային դատարանը որոշում էր կայացրել, որ Ռուսաստանը պետք է «ՅՈւԿՕՍ»-ի նախկին սեփականատերերին ավելի քան 50 միլիարդ դոլար վճարի: