Ուկրաինացի ուժայինները դադարեցրել են Boeing-ի կործանման վայրում մարտական գործողությունները

13:38 • 31.07.14

Ուկրաինացի ուժայինները դադարեցրել են հարձակողական մարտական գործողությունները՝ հինգշաբթին հայտարարելով ԵԱՀԿ-ի օր, գրում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով հակաահաբեկչական գործողության մամուլի ծառայությանը:

 

«Դոնեցկի շրջանում Boeing 777-ի կործանման վայրում մարտական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի պահանջին ի պատասխան՝ հակաահաբեկչական գործողության գոտում հայտարարվել է ԵԱՀԿ-ի օր: Դա արվել է Boeing 777 ուղևորատար ինքնաթիռի ընկնելու հատվածում միջազգային փորձագետների լիակատար աշխատանքն ապահովելու նպատակով: Հուլիսի 31-ին հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլին մասնակցող զորքերը չեն իրականացնում մարտական գործողություններ՝ բացի սեփական դիրքերը հարձակումից պաշտպանելուց»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի ավիացիայի ներկայացուցիչները ժամանել են Կիև՝ ավիավթարի հետաքննությանը մասնակցելու նպատակով: