Նյու Յորքում կբացվի «Ընկերները» սերիալի սրճարանի ճշգրիտ ու իրական կրկնօրինակը

12:59 • 28.08.14

Նյու Յորքում կհայտնվի հանրահայտ ամերիկյան «Ընկերները» հեռուստասերիալի սրճարանի կրկնօրինակը, հայտնում է  Russia Today-ը:

 

Նոր սրճարանը կլինի Central Perk Coffee Shop անվանումով սերիալային սրճարանի ճշգրիտ կրկնօրինակը:  Դրա բացումը սպասվում է Մանհեթենում սեպտեմբերի սկզբին:

 

Այս նախաձեռնությունը նվիրված է հայտնի սերիալի վերջին մասի թողարման տասնամյակին: Նախաձեռնության հեղինակներն են Warner Bros. Television Group-ը, Warner Bros. Consumer Products-ը և Eight O’Clock Coffee ռեստորանների ցանցը:

 

Այցելուները կարող են սերիալի հերոսներից Ֆիբիի, Ռոսի, Ռեյչլի, Մոնիկայի և Ջոյի նման նստել հայտնի դեղին բազմոցին և սուրճ վայելել: Նոր սրճարանում կտեղադրվեն սերիալային սրճարանի ռեկվիզիտի այլ նմուշներ ևս:
 

Նյու Յորքում կբացվի «Ընկերները» սերիալի սրճարանի ճշգրիտ ու իրական կրկնօրինակը