Նորվեգացի նկարիչները գեղարվեստի ակադեմիա կբացեն Հյուսիսային Կորեայում
Նորվեգացի նկարիչներ Հենրիկ Պլախտը և Մորտեն Տրաավիկը Հյուսիսային Կորեայի կառավարությանն առաջարկել են գեղարվեստի ակադեմիա հիմնել երկրում, հայտնում է Лента-ն։
Բանակցություններն ընթացել են 2014թ. օգոստոսին։ Նախագիծը, որը ֆինանսավորում է Արքայազն Կլաուսի նիդեռլանդական հիմնադրամը, արժանացել է Փհենյանի հավանությանը։
Նկարիչները ցանկանում են ակադեմիան անվանել այնպես, ինչպես ընդունված է նշել կորեական ապառազմականացված գոտին՝ DMZ: Ուսումնական հաստատությունը նախատեսված կլինի հյուսիսկորեացի ուսանողների համար, սակայն պլանավորվում են նաև միջազգային ծրագրեր։
«Մենք եկել ենք Հյուսիսային Կորեա, քանի որ չենք հավատում պատժամիջոցներին և բոյկոտներին արվեստի բնագավառում»,- ասել է Պլախտը։










