Ռոբին Ուիլյամսի մասին կենսագրական գիրք կգրի New York Times-ի լրագրողը

14:34 • 28.08.14

Նշանավոր դերասան Ռոբին Ուիլյամսի մասին կենսագրական գիրք կգրի The New York Times պարբերականի լրագրող Դեյվ Իթցկոֆը։ Ընթերցողներին խոստանում են դերասանի կյանքի մասին «սպառիչ» տեղեկություն տրամադրել, գրում է Газета-ն։

 

Գրքի անվանումը և նրա հրատարակման ամսաթիվը դեռևս հայտնի չէ։ Նախագծով զբաղվում է Henry Holt and Company հրատարակչությունը։

 

«Ռոբին Ուիլյամսը եղել է իմ մշակութային հերոսը»,- ասվում է Իթցկոֆի հայտարարությունում։ Լրագրողը կիսվել է դերասանի հետ հանդիպումների մասին իր հիշողություններով և նշել, որ նա միշտ եղել է մեծահոգի, մարդասեր, մտահոգ և ուրախ մարդ։

 

Դերասանը մահացել է օգոստոսի 11-ին:

 

Ռոբին Ուիլյամսի մասին կենսագրական գիրք կգրի New York Times-ի լրագրողը