Ջոն Լենոնին սպանած անձը ներողություն է խնդրել «ապուշ լինելու համար»
The Beatles լեգենդար խմբի հիմնադիր, բրիտանացի երաժիշտ Ջոն Լենոնին սպանած Մարկ Դեյվիդ Չեփմենն ասել է, որ ցավում է իր ապուշ լինելու համար, հայտնում է The Independent-ը:
Դա տեղի է ունեցել իրեն ներում շնորհելու հարցով լսման ժամանակ: Նրա հայցը մերժվել է:
59-ամյա Չեփմենն ասել է, որ ցավում է նման ցավ պատճառելու, այդքան ապուշ լինելու և փառքի հասնելու սխալ ճանապարհ ընտրելու համար:
Ջոն Լենոնի մասին նա ասել է, որ մեծ ու տաղանդավոր մարդ էր, շատ մարդիկ էին սիրում նրան ու մինչև հիմա ցավ են ապրում:
1981-ին Չեփմենն ատրճանակի չորս կրակոցով սպանել էր նախկին «բիթլին»:










