Ճապոնացի անիմատոր Հայաո Միյաձակին պատվավոր «Օսկար» մրցանակի կարժանանա
Ճապոնացի ռեժիսոր-անիմատոր Հայաո Միյաձակին կարժանանա պատվավոր «Օսկար» մրցանակի՝ կինեմատոգրաֆում ունեցած ներդրման համար, հայտնում է Газета-ն՝ հղում անելով Ամերիկյան կինոակադեմիային։
Բացի այդ, ընթացիկ տարում այդ մրցանակին կարժանանան նաև ամերիկացի դերասան և երգիչ Հարի Բելաֆոնտեն, ֆրանսիացի ռեժիսոր Ժան- Կլոդ Կարյերը և իռլանդացի դերասանուհի Մորին Օ՛Հարան։
Մրցանակաբաշխությունը կկայանա Լոս Անջելեսում նոյեմբերի 8-ին։










