«Աստղային պատերազմներ» ֆիլմի նկարահանումները վերսկսվել են
Բրիտանական Pinewood Studios ստուդիայում վերսկսվել են «Աստղային պատերազմներ» ֆիլմի նկարահանումները, հայտնում է Газета-ն՝ The Hollywood Reporter-ին հղումով։
Տվյալ տեղեկությունը հաստատած աղբյուրը հայտնել է, որ ֆանտաստիկ սագայի 7-րդ մասի աշխատանքները, որոնք ընդհատվել էին դերասան Հարիսոն Ֆորդի ոտքի վնասվածքի պատճառով, մեկնարկել են այս շաբաթ։
Ֆորդը ոտքը կոտրել էր նկարահանման հրապարակում, նրան վիրահատել էին։ Disney և Lucasfilm ընկերություններում նշել են, որ Ֆորդի վնասվածքը և նկարահանումների ընդմիջումը չեն ազդի ֆիլմի պրեմիերայի ամսաթվի վրա։ Ֆիլմը պետք է թողարկվի 2015թ. դեկտեմբերի 18-ին։










